Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխությունը:
«Այս տարի մեզ մոտ արդեն խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. նա Բելինգեմն է: Նախորդ մրցաշրջանում հիանալի մարզավիճակում էր Ռոբերտ Լևանդովսկին, իսկ «Ատլետիկոն» ունի Գրիզման: Եթե Մբապեն տեղափոխվի, ավելի մարտունակ ու արագ զարգացող լիգա կդառնանք»,- Տեբասի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ ու ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի մադրիդյան գրանդը:
Ընթացիկ մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 31 խաղում խփել է 32 գոլ ու կատարել 7 ասիստ:
Fanat, Realmadrid.am