«Ռեալի» կանանց թիմը պատմության մեջ առաջին անգամ հաղթանակի է հասել «Բարսելոնայի» կանանց թիմի նկատմամբ։
Կատալոնիայում կայացած հանդիպումը ավարտվել է «Սերուցքայինների» հաղթանակով։ 41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Ալբա Ռեդոնդոն, 67-ին՝ Կարոլինա Գրեմ Հանսենը հաշվի մեջ հավասարություն է մտցրել։ Հաղթական գոլը «Ռեալը» խփել է 87-րդ րոպեին, իսկ վերջակետը դրել 97-ին։ Երկու գոլերն էլ խփել է Քերոլայն Ուիրը։
Մինչ այդ «Ռեալի» կանանց թիմը 18 անընդմեջ պարտություն էր կրել «Բարսայից»։
23-րդ տուրից հետո կատալոնական ակումբը 4 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռեալին»։
Los Merengues, Realmadrid.am