«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտին, տեղեկացնում է Foot Mercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, բելգիացուն ցանկանում են իրենց կազմում տեսնել «Արսենալն» ու «Նյուքասլը»:
Կողմերն արդեն կապ են հաստատել հնարավոր գործարքի պայմանները քննարկելու համար:
Միևնույն ժամնակ նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ «Արքայական» թիմում:
Հիշեցնենք, որ Ազարը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից: Մինչև այդ նա 7 մրցաշրջան անցկացրել է «Չելսիի» կազմում:
Fanat, Realmadrid.am