Relevo-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» մոտ մեկ տարի է, ինչ աշխատում է Ալֆոնսո Դևիսի տրանսֆերի շուրջ, և ակումբում վստահ են, որ գալիք ամռանը կկարողանան այն իրագործել։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը, և նա արդեն մի քանի անգամ մերժել է «Բավարիայի»՝ նոր պայմանագրի շուրջ կատարած առաջարկները։ Պատճառաբանությունը եղել է այն, որ Դևիսը դժգոհ է վերջին շրջանում թիմի ոչ կայում վիճակից ու գլխավոր մարզչի պարբերաբար փոփոխություններից։
«Արքայական» ակումբում վստահ են, որ «Բավարիան» բանակցությունների մեջ կմտնի իրենց հետ, քանի որ հակառակ պարագայում մեկ տարի անց նրանք կարող են կորցնել Դևիսին առանց որևէ գումար ստանալու։
2014 թվականին «Ռեալը» այս ստրատեգիան օգտագործեց նաև Թոնի Կրոսի տրանսֆերն իրականացնելու համար։
Կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է մոտ 50 մլն եվրո, և «Սերուցքայինները» պատրաստ են այդ գումարը վճարել։
Մյուս կողմից մյունխենյան ակուբում արդեն գրեթե վստահ են, որ Դևիսը հեռանալու է, և սկսել են նոր ձախ պաշտպանի փնտրտուքները։
Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Դևիսը «Բավարիայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am