Հոդվածներ

Վինիսիուս. «Ես ինձ աստղ չեմ համարում»
15.03.2022
1755 0

«Մալյորկայի» դեմ խաղից հետո Վինսիուս Ջունիորը խոսել է է թիմում իր դերի և «Արքայական» ակումբում անցկացրած ժամանակահատվածի մասին։ 

«Ժամանակը շատ արագ է անցնում։ Կարծես երեկ տեղափոխված լինեի «Ռեալ»։  Ժամանակը հերիքում է միայն կենտրոնանալու և մրցաշարերին պատրաստվելու համար։  Ես չեմ ցանկանում մեծ նպատակներ դնել իմ առջև, քանի որ շատ բաներ կարող են տեղի ունենալ։ 

Ինձ աստղ չեմ համարում։ «Ռեալում» հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր հաղթել են ամեն ինչ։ Մարսելոն, Կազեմիրոն, Մոդրիչը, Նաչոն, Կրոսը, Բենզեման՝ նրանք են աստղերը։ Նրանց կողքին ես չեմ կարող աստղ համարվել։ Ես միայն պետք է սովորեմ նրանցից այն, ինչ հնարավոր է». նշել է Վինիսիուսը։

Los Merengues, Realmadrid.am