Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Լաս Պալմասի» հետ (27.09. 21:00):
Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Լաս Պալմասը» լավ ֆուտբոլ է ցուցադրում, նրանք որակյալ ֆուտբոլիստներ ունեն և ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր թիմ ունի իր առանձնահատկությունը: Մենք մտածում ենք, թե ինչպես վերադառնալ հաղթանակներին և արագ արձագանքել դերբիում կրած պարտությանը»:
«Քննադատությունն իմ աշխատանքի մի մասն է: Երբ դուք գլխավորում եք «Ռեալը» և ինչ-որ բան չի ստացվում, քննադատություններ են տեղում: Դա տրամաբանական է, բայց իմ վրա չի ազդում: Այնուամենայնիվ, ես պետք է գնահատեմ այն բաները, որոնք մենք լավ չենք անում: Դրանք շատ չեն, բայց մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Իմ գնահատականը տարբերվում է մյուսների գնահատականից: Մեզ մոտ ամեն ինչ դեռ ստացվում է և մենք պետք է շարունակենք»:
«Յուրաքանչյուր սխեմա ունի իր թերությունները, 4-3-3-ը նույնպես իդեալական չէ, այնպես որ խնդիրը ակնհայտ է և դրանց պետք է լուծում տրվի»:
«Վինիսիուսը, Կարվախալը և Գյուլերը վերականգնվել են վնասվածքից: Դա շատ լավ նորություն է, քանի որ նրանք վաղը պատրաստ կլինեն խաղին»:
«Ես շատ երջանիկ եմ այստեղ, բոլորը գիտեն: Ամեն դեպքում հիմա հարմար ժամանակ չէ՝ քննարկելու պայմանագրի երկարաձգումը»:
«Ինչպես լուծել պաշտպանությունում խնդիրնե՞րը, մենք պետք է փոխենք վերաբերմունքը գործին առաջին իսկ րոպեներից և դա մենք գիտենք»:
«Հասարակության կարծիքը պետք է հնչեցվի, բոլոր գաղափարներն արժանի ենք հարգանքի: Բայց ես չեմ կարող մասնակցել այդ քննարկումներին: Կասկածի տակ դնել մի թիմի խաղը, որը հաղթել է 7-ից 6-ում... չափից դուրս է»:
«Գյուլերը կարող է խաղալ վաղը: Նրան մի քանի րոպե է պետք: Հիմա նրա հետ ամեն բան կարգին է: Ակումբում անցկացրած ժամանակահատվածում նա ցույց տվեց, որ անսահման մեծ տաղանդ ունի»:
«Շշուկներն այն մասին, որ Ալոնսոն կարող է զբաղեցնել իմ տե՞ղը: Ես ծանոթ եմ Խաբիի հետ, նա իմ սանն էր: Նա հրաշալի ֆուտբոլային գիտելիքներ ունի և հիանալի է աշխատում «Բայերում»: Ես նրան, ինչպես նաև Ռաուլին և Արբելոային մաղթում եմ, որ մի օր նրանք գլխավորեն «Ռեալը», քանի որ նրանք լավագույնն են և ես մեծագույն սեր եմ տածում նրանց նկատմամբ»: