«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն հաղորդում է, որ մեր ֆուտբոլիստների՝ Կազեմիրոյի և Էդեն Ազարի կորոնավիրուսի թեստը (ուրբաթ օրը առավոտյան անցկացված) դրական է։
Առաջին թիմի մյուս բոլոր ֆուտբոլիստները և մարզչական շտաբը, ինչպես նաև ակումբի այն աշխատակիցները, որոնք ուղիղ կապ ունեն անձնակազմի հետ, չունեն կորոնավիրուս։