«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն, ամենայն հավանականությամբ կերկարաձգի ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, կողմերը բանավոր համաձայնություն են ձեռք բերել, և իսպանացուն մնում է միայն ստորագրել նոր համաայնագիրը:
Հիշեցնենք, որ Կարվախալի՝ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին, սակայն, հաշվի առնելով նրա ցուցադրած հիանալի խաղը՝ ակումբում որոշել են ժամկետից շուտ առաջարկ կատարել (երկարաձգել ևս 2 տարով):
Լա լիգայի 2020/21 մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 3 հանդիպում ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am