«Ռեալի» երիտասարդ աստղ Վինիսիուս Ջունիորը ուրախ է նոր մրցաշրջանում լավ մեկնարկի համար։ Նա արդեն դարձել է երկու գոլի հեղինակ։
«Նախորդ մրցաշրջանը ես սկսեցի այլ կերպ։ Ես երկար ժամանակ չէի խաղացել վնասվածքից հետո։ Իսկ հիմա ամեն ինչ այլ է։ Ուրախ եմ, որ գնալով ավելի շատ եմ խաղաժամանակ ստանում ու կարողանում եմ գոլեր խփել։ Այժմ ես ինքնավստահություն եմ զգում։ Խաղաժամանակ ստանալը միշտ էլ շատ կարևոր է». ասել է Վինիսիուսը։
Բրազիլացին խոսել է նաև նոր խաղահամարի և մարզաշապիկի վրա նոր անվանման մասին։
«20 համարը ինձ փոքր ինչ հաջողություն է բերում։ «Ֆլամենգոյում» ես իմ նորամուտը նշել եմ հենց այդ խաղահամարով։ Իմ կարիերայի մեկնարկը կապված է հենց այդ խաղահամարի հետ։ Ինձ հնարավորություն է տրվել կրկին կրել այդ համարը և այժմ ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում։
Ինչ վերաբերում է Վինի Ջռ. անվանմանը մարզաշապիկի վրա, կասեմ, որ դա կապված է այն բանի հետ, որ ինձ «Ռեալում» բոլորը այդպես են դիմում». նշել է բրազիլացին։
Los Merengues, Realmadrid.am