«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան «ՊՍԺ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով և գովեստի խոսքեր շռայլել իր թիմակից Կարիմ Բենզեմայի հասցեին։
«Այսօր Բենզեման ապացուցեց, որ նա լավագույն հարձակվողն է աշխարհում։ Ժամանակն է, որ նա ստանա ոսկե գնդակը։
Լևանդովսկիի հետ միասին Կարիմը լավագույն հարձակվողն է աշխարհում։ Նա հիանալի ֆուտբոլիստ ու ավագ է։ Նա իր խաղամակարդակով ու խփած գոլերով հաղթանակ պարգևեց թիմին։
Կար ժամանակ, երբ «ՊՍԺ»-ն վերահսկում էր խաղի ընթացքը, բայց «Սանտիագո Բեռնաբեուում» 90 րոպեն շատ երկար է տևում». նշել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am