Մարտին Էդեգորը կես տարի վարձակալության հիմունքներով «Արսենալի» կազմում անցկացնելուց հետո վերադառնում է Մադրիդի «Ռեալ»։
Ֆուտբոլիստը անձամբ է մեկնաբանել այդ տեղեկությունը։
«Իրավիճակն այն է, որ ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ և մի քանի շաբաթ անց կսկսեմ պատրաստվել նոր մրցաշրջանին։ «Ռեալը» հստակ հասկացրեց, որ ցանկանում է վերադարձնել ինձ։
Անձամբ Անչելոտիի հետ զրույց չեմ ունեցել, բայց փոխարենը խոսել եմ ակումբի մի քանի ներկայացուցիչների հետ։ Իհարկե, ես միշտ երազել եմ խաղալ այդ ակումբում։ Ես արդեն 6 տարի է հադիսանում եմ «Ռեալի» ֆուտբոլիստ, և իմ նպատակը եղել է հիմնական կազմում խաղալը». նշել է Էդեգորը։
Los Merengues, Realmadrid.am