«ՊՍԺ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մկանային վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումը։
Foot Mercato-ի փոխանցմամբ, 35-ամյա պաշտպանի մասնակցությունը այդ խաղին քիչ հավանական է։
Թիմերի միջև կայացած առաջին խաղում ֆրանսիական ակումբը սեփական հարկի տակ նվազագույն 1-0 հաշվով առավելության էր հասել «Ռեալի» նկատմամբ։ Պատասխան հանդիպումը նախատեսված է մարտի 9-ին։
Հիշեցնենք, որ Ռամոսը հանդես է եկել «Ռեալի» կազմում 2005-21 թվականների ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am