Հոդվածներ

Մբապեն արձագանքել է Բելինգեմի վնասվածքին
24.08.2024
1462 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն արձագանքել է իր թիմակից Ջուդ Բելինգեմի վնասվածքին:

Անգլիացու վերաբերյալ հրապարակման մեկնաբանությունների բաժնում ֆրանսիացին գրել է՝ «իմ տղա»՝ ավելացնելով բռունցքի և սրտի էմոջի:

Ավելի վաղ «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բելինգեմը ներբանի փակեղի վնասվածք է ստացել, սակայն վերականգնման հստակ ժամկետները չէին նշվել:

Ավելի ուշ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Անգլիայի ազգային հավաքականի խաղացողը շարք կվերադառնա սեպտեմբերի վերջին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված