Ֆուտբոլային գործակալ Բրունո Սատինը հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանավորվածություն ունի «Ռեալի» հետ:
«Զգում եմ, որ նա պատրաստ է փոխել ակումբը: Տեղեկություն ունեմ, որ Մբապեն ու իր ընտանիքը պայմանավորվածություն ունեն «Ռեալի» հետ: Սկզբում հարկավոր է խաղացողի համաձայնությունը, սակայն ոչ պակաս կարևոր է այն, որ ակումբը նույնպես ցանկանա իրականացնել գործարքը: Այս տեսանկյունից ակնհայտ է, որ փարիզյան ակումբի քաթարյան ղեկավարները չեն ցանկանում բաց թողնել Կիլիանին: Հետևաբար նա կարող է մնալ մինչև պայմանագրի ավարտն ու հեռանալ անվճար»,- Սատինի խոսքերը փոխանցում է Canal+ը:
Fanat, Realmadrid.am