• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Վինիսիուսը հերթական կարևոր քայլը կատարեց աշխարհում լավագույններից մեկը դառնալու համար»

Հոդվածներ

Անչելոտի. «Վինիսիուսը հերթական կարևոր քայլը կատարեց աշխարհում լավագույններից մեկը դառնալու համար»
29.11.2021
2121 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Սևիլիայի» դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է հնչեցրել Վինիսիուս Ջունիորի հասցեին։ 

«Վինիսիուսը արտասովոր ֆիզիկական տվյալներ ունի։ Նրա գոլը յուրահատուկ էր։ Նրա մեջ ամենից շատ ինձ զարմացնում է այն, թե ինչպես է նա վարպետորեն գոլեր խփում։  Նա շատ ուժեղ է մեն-մենակ իրավիճակներում, բայց ավելի շատ տպավորում են նրա խփած գոլերը։

Այսօր նա ցույց տվեց այնպիսի մակարդակի ֆուտբոլ, որը նրա կատարմամբ դեռ չէինք տեսել։ Վինիսիուսը հերթական կարևոր քայլը կատարեց աշխարհում լավագույններից մեկը դառնալու համար։ Բացի այդ շատ կարևոր է, որ նրա նպատակը խաղադաշտում կարևոր նշանակություն ունենալն է». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված