Ժոզե Մոուրինիոն հաջորդ մրցաշրջանի համար հույսեր չի կապում Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ։
«Սերուցքայինները», այնուամենայնիվ, հավատում են նրա պոտենցիալին և մտադիր են վարձակալություն տարբերակ գտնել 19-ամյա ֆուտբոլիստի
Ամենահավանական տարբերակն այս պահին «Ֆիորենտինան» է, որը պատրաստ է վարձակալել ֆուտբոլիստին առանց ամբողջական տրանսֆերի գնման իրավունքի և երաշխավորված խաղաժամանակով։ Բացի այդ, Ֆրանկոն Իտալիայի քաղաքացիություն ունի, և եվրոմիությունից դուրս ապրող ֆուտբոլիստի կարգավիճակ չի ունենալու թիմում։
Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռիվեր Փլեյթը», «Վիլյառեալը» և «Ֆուլհեմը», որը գլխավորում է «Ռեալի» նախկին մարզիչ Ալվարո Արբելոան։
Լա լիգայի նախորդ խաղարկությունում Մաստանտուոնոն մասնակցել է 23 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն