Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալավեսի» դարպասը՝ 3-ն էլ՝ երկրորդ խաղակեսում։
Աչքի ընկան Մարկո Ասենսիոն, Վինիսիուս Ժունիորը և Կարիմ Բենզեման՝ 11-մետրանոցից։
«Արքայական» ակումբը 57 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում մադրիցիները փետրվարի 26-ին արտագնա հանդիպում կանցկացնեն «Ռայո Վալյեկանոյի» հետ։