Ֆեդե Վալվերդեն ընդգրկվել էր Ուրուգվայի հավաքականի մեկնարկային կազմում Բոլիվիայի ընտրանու դեմ խաղում։ «Ռեալի» ֆուտբոլիստը ցույց տվեց իր բարձր խաղամակարդակը՝ խաղի 30-րդ րոպեին տուգանայինից կատարած ուղիղ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։
«Արքայական» ակումբի ֆուտբոլիստներն այս միջազգային դադարի ընթացքում բավական լավ տպավորություն են թողնում։ Գարեթ Բեյլը Բելառուսի ընտրանու դեմ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Ազարն իր անվան դիմաց գոլ գրանցեց Չեխիայի հավաքականի դեմ խաղում։
Վալվերդեի հրաշալի գոլը կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյությում։
Los Merengues, Realmadrid.am