«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գնահատել է թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի ելույթը «Ատլետիկոյի» դեմ կայացած սուպերգավաթային խաղում։
«Կեպան նորմալ հանդիպում անցկացրեց։ Նա ոչինչ անել չէր կարող առաջին երկու գոլերի ժամանակ։ Մենք դեռ կորոշենք, թե ով է լինելու պաշտպանելու դարպասը սուպերգավաթի եզրափակչում». նշել է իտալացի մասնագետը։
Հատկանշական է, որ Կեպան իրոք բավական անվստահ տեսք ուներ մադրիդյան դերբիում։ Նա մեղավոր էր թիմի բաց թողած երկու գոլերի ժամանակ և վստահորեն կարող ենք պնդել, որ իր լավագույն հանդիպումը չանցկացրեց։
Los Merengues, Realmadrid.am