Հոդվածներ

Լուկաս Վասկես․ «Շատ ուրախ ենք հաղթանակի համար»
25.09.2024
333 0

Իսպանիայի առաջնության 7–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 3–2 հաշվով հաղթեց «Ալավեսին»։

Լուկաս Վասկես․ «Մենք ուրախ ենք «Ալավեսի» դեմ խաղում հաղթանակի համար և մինչև 80–րդ րոպեն հիանալի հանդիպում անցկացրինք։

Ուշադրության պակասի պատճառով մենք երկու գոլ բաց թողեցինք։ Ամեն դեպքում մենք արժանի էինք հաղթանակի։

Ինձ համար մեծ պատիվ է «Ռեալի» ավագը լինելը, ես շատ ուրախ եմ այդ ձեռքբերման համար։ Ամեն խաղում մենք ավելի լավն ենք դառնում և ցանկանում ենք կատարելագոծվել ու լավագույն մարզավիճակով ներկայանալ մրցաշրջանի որոշիչ հատվածին։

Առաջիկա դերբին շատ կարևոր է մեզ համար և մենք ցանկանում ենք հաղթանակի հասնել այդ խաղում։


Ամենակարդացված