Երեկ Մադրիդի «Ռեալը» ՉԼ-ի 1/8 եզրափակչի «ՊՍԺ»-ի դեմ դիմակայության առաջին խաղում ցավալի պարտություն կրեց։ Հանդիպման միակ հանդիպման վերջին րոպեին խփեց Կիլիան Մբապեն, սակայն մինչ այդ հաշիվը բացելու շատ լավ հնարավորություն ուներ Լեո Մեսին։
Փարիզյան ակումբը 11 մետրանոց վաստակեց, և գնդակին մոտեցավ Մեսին։ Արգենտինացու հարվածը հետ մղեց Տիբո Կուրտուան, ով խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Նման հանդիպումներում դարպասապահները գիտակցում են, որ մեծ աշխատանք պետք է կատարեն։ Ես ուսումնասիրել էի Մեսիի 11 մետրանոց հարվածները։ Միևնույն ժամանակ բախտը մի փոքր պետք է ժպտա քեզ։
Հիանալի էր, որ այդ սեյվը մեզ խաղի մեջ պահեց, սակայն ցավալի էր, որ գոլ բաց թողեցինք վերջին րոպեին». նշել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am