Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ռեալի» դեմ խաղից հետո ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն միքս զոնայում խոսել է լրագրողի հետ:
Հատկանշական է, որ Movistar-ի հարցին ֆրանսիացին պատասխանել է իսպաներենով:
«Դեռևս չեմ կողմնորոշվել ապագայիս հարցում: Խաղում եմ ՊՍԺ-ում՝ աշխարհի լավագույն թիմերից մեկում: Այս խաղը չի ազդի որոշմանս վրա: Կանեմ ուժերիս առավելագույնն, իսկ թե ինչ կլինի գալիք մրցաշրջանում, կտեսնենք»:
Fanat, Realmadrid.am