Վինիսիուս Ջունիորը և Կարլոս Կազեմիրոն չեն մասնակցի Բրազիլիայի հավաքականի առաջիկա հանդիպմանը։
Բանն այն է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խնդրել է Բրազիլիայի ընրանու մարզչական շտաբին հանգստանալու հնարավորություն տալ իր ֆուտբոլիստներին, քանի որ առաջիկայում «Ռեալին» անչափ բարդ ու կարևոր հանդիպումներ են սպասվում։
Վինին և Կազեմիրոն կարևոր դեր են խաղում «Ռեալում», և Անչելոտին վախենում է, որ նրանք հոգնած հետ կվերադառնան Մադրիդ։
Սպասվում է, որ Ռոդրիգոն ևս տեղ չի գտնի Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմում։ Սակայն պետք է նշել նաև, որ Ռոդրիգոն դեռևս հավաքականի մշտական ֆուտբոլիստ չի համարվում։
Los Merengues, Realmadrid.am