• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոդրիգո. «Մինչմրցաշրջանային հատվածից հետո Անչելոտին շատ է զրուցել ինձ հետ»

Հոդվածներ

Ռոդրիգո. «Մինչմրցաշրջանային հատվածից հետո Անչելոտին շատ է զրուցել ինձ հետ»
29.01.2022
2420 0

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոդրիգոն խոսել է Կարլո Անչելոտիի հետ ունեցած հարաբերությունների մասին։ 

«Անչելոտին անչափ կարևոր մարդ է ինձ համար։  Մինչմրցաշրջանից հետո նա շատ է զրուցել ինձ հետ։ Նա շատ է օգնել ինձ, ու ես գիտեմ, որ պետք է ամեն ինչ անեմ կատարելագործվելու համար։ 

Անհրաժեշտության դեպքում նա քննադատում է ինձ, սակայն երբ ինչ որ բան լավ է ստացվում ինձ մոտ, նա սկսում է գովաբանել։ Գիտեմ, որ նրա հետ կարող եմ մեծ աճ գրանցել». նշել է Ռոդրիգոն։

Los Merengues, Realmadrid.am