Ֆուտբոլիստների մեծ մասը, որոնք անհրաժեշտ խաղաժամանակ չեն ստանում «Ռեալում», չեն ցանկանում հեռանալ թիմից։
Marca-ի փոխանցմամբ, «Ռեալը» մտադիր է ձմռանը բաժանվել Իսկոյից, Մարսելոյից և Բեյլից, սակայն վերը նշված երեք ֆուտբոլիստներն էլ դա չեն ցանկանում։ Նրանք մտադիր են թիմից հեռանալ ամռանը, երբ կավարտվի նրանց պայմանագրերի ժամկետները։
Վալյեխոն և Մարիանոն չեն ցանկանում հեռանալ, քանի որ դեռ հույսեր ունեն շանս ստանալու։
Էդեն Ազարը հավատում է, որ դեռ կարող է շտկել իրավիճակը ու «Ռեալի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դառնալ։
Los Merengues, Realmadrid.am