ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» 2024 թվականին:
RMC Sport-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացին «Արքայական ակումբի» ղեկավարությանը միջնորդների միջոցով հայտնել է, որ մտադիր չէ երկարաձգել փայմանագիրը փարիզյան ակումբի հետ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսին աշխարհի չեմպիոնը մոտ էր մադրիդյան գրանդ տեղափոխությանը, սակայն վերջին պահին երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն ՊՍժ-ի կազմում անցկացրած 33 խաղում խփել է 31 գոլ ու կատարել 8 ասիստ:
Fanat, Realmadrid.am