«Ռեալի» նախկին պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն Մադրիդից հեռացավ 2017 թվականին: 2017-2018 թվականներին վատ մրցաշրջան անցկացրեց Լիսաբոնի «Սպորտինգում», այնուհետև 2 տարի խաղաց հարազատ «Ռիու Ավեում» ու ավարտեց կարիերան:
Ներկայում ֆուտբոլիստը զբաղվում է ձկնորսությամբ ու հաճույքով խոսում դրա մասին.
«Ծովային կյանքն ամենևին էլ ամոթ չէ, ինչպես կարծում են շատերը: Դա նույնպես սովորական աշխատանք է: Ավելին ասեմ՝ ծովը հիանալի է ու շատ է պետք մեզ:
Ինչու՞ ընտրեցի ձկնորսությունը. այդ մասնագիտությունն ինձ ուղեկցել է մանկուց: Հայրս նավակ ուներ ու ինձ հետը տանում էր ձկնորսության: Կարող եմ ասել՝ դա ինձ շատ էր դուր գալիս»,- պատմել է պորտուգալացին Empower Brands յութուբ ալիքին տված հարցազրույցում:
Fanat, Realmadrid.am