ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի շրջանակում Մադրիդի «Ռեալն» ուժերը չափեց Ֆրանկուրտի «Այնտրախտի» հետ և 2-0 հաշվով հաղթանակ տոնեց։
Գոլերով աչքի ընկան Դավիդ Ալաբան (37') և Կարիմ Բենզեման (65'):
Այս գոլի շնորհիվ Կարիմ Բենզեման դարձավ «Ռեալի» պատմության երկրորդ ռմբարկուն։
«Այնտրախտի» դարպասն ուղարկված գնդակը 324-րդն էր ֆրանսիացու համար՝ մադրիդյան ակումբի կազմում։
Բենզեման շրջանցեց Ռաուլին, որի հաշվին 323 գոլ կա գրանցված «սերուցքայինների» կազմում։ «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 450 գոլ։
Այսպիսով, «Ռեալը» պատմության մեջ 5-րդ անգամ հաղթեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը՝ կրկնելով «Բարսելոնայի» ու «Միլանի» ռեկորդը։ Բոլոր 5 տիտղոսներն էլ «արքայական» ակումբը հաղթել է 21-րդ դարում։