Հոդվածներ

Կազեմիրոն խոսել է Վինիսիուսի խաղային աճի մասին
27.01.2022
2065 0

«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրեն իր կարծիքն է հայտնել հավաքականում և ակումբում խաղընկերոջ՝ Վինիսիուսի վերաբերյալ:

«Վինիսիուսը շատ կարևոր է «Ռեալի» համար: Նրան արդեն ասել եմ, որ այս մրցաշրջանում բոլորովին այլ ֆուտբոլիստ է: Նա օգնել է մեզ հաղթանակ տոնել անգամ այ դեպքում, երբ վատ է խաղացել: Վինին շատ բարձր նշաձողի է հասել: Բրազիլիայի հավաքականում նույնպես  ադապտացիան հիանալի է ընթացնում, ու կարծում եմ, ժամանակի ընթացքում ավելի լավ կխաղա»,- եզրափակել է բրազիլացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վինին անցկացրել է 21 հանդիպում, խփել 12 գոլ ու կատարել 6 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված