• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապե. «Հիմարություն կլիներ, եթե ապագայիս վերաբերյալ որոշում կայացնեի ընդամենը 1 հանդիպումից հետո»

Հոդվածներ

Մբապե. «Հիմարություն կլիներ, եթե ապագայիս վերաբերյալ որոշում կայացնեի ընդամենը 1 հանդիպումից հետո»
17.02.2021
6227 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» դարպասը հեթ-տրիկ ձևակերպելուց հետո ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շփվել է լրագրողների հետ:

«Գնահատում եմ ՊՍԺ-ի մարզաշապիկն, ու այս ակումբը միշտ կմնա իմ սրտում: Ամեն դեպքում հիմարություն կլիներ ապագայիս մասին որոշում կայացնելը ընդամենը 1 հանդիպման արդյունքում: Այդպիսի որոշումները տրվում են երկար մտածելուց հետո: Միշտ էլ ասել եմ, որ այստեղ ամեն ինչ շատ լավ է, իսկ նման խաղերն ավելի են երջանկացնում ինձ:

Քննադատությու՞նը. սրտին մոտ մի ընդունեք ձեր հասցեին արված քննադատությունը, որովհետև նույնիսկ մեծագույններն են քննադատվել: Խաղացեք ոչ թե քննադատներին լռեցնելու, այլ թիմին ու խաղընկերներին օգնելու համար:

Պետք է շեշտել, որ մենք դեռևս ոչնչի չենք հասել ու անհրաժեշտ է շարունակել նույն ոգով»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մբապեի ծառայություններով երկար ժամանակ է հետաքրքրված է «Ռեալը»: Սպասվում է, որ գործարքը կարող է կայանալ գալիք ամռանը:

Fanat, Realmadrid.am