Նախկին մրցավար Ալֆոնսո Պերես Բուրուլը մեկնաբանել է «Ռեալ Մադրիդ» - «Էլչե» հանդիպման վիճահարույց դրվագները։
Մարսելոյի հեռացման մասին։
«Մարսելոն դիպչեց Տետե Մորենտոյին և գցեց նրան։ Այդ դրվագում նա վերջին պաշտպանն էր և ակնհայտորեն զրկեց մրցակցին գոլ խփելու հնարավորությունից։ Հեռացումը ճիշը որոշում էր։
«էլեչի» չեղարկված գոլի մասին։
Կասկածներ ունեմ, որ Վերդուն խախտեց կանոնները Լուկաս Վասկեսի հետ պայքարում, սակայն գոլը արդարացիորեն չեղարկվեց, քանի որ այդ դրվագում Վերդուն գտնվում էր խաղից դուրս վիճակում։ Այս դրվագում ևս մրցավարական անձնակազմը ճիշտ որոշում կայացրեց». նշել է Բուրուլը։
Los Merengues, Realmadrid.am