Հոդվածներ

Պաբլո Մաչին. «Ռեալը» ամենադոմինանտ ակումբն է Լա Լիգայում»
28.11.2020
1553 0

Այսօր Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 11-րդ տուրի շրջանակներում ուժերն է չափելու «Ալավեսի» հետ։

Հյուրերի գլխավոր մարզիչ Պաբլո Մաչինը նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ խոսել է սպասվող դիմակայության մասին։ 

«Մենք պետք է ցույց տանք, թե ինչի ենք ընդունակ, լինենք ագրեսիվ և պատվախնդիր։  «Ռեալը» ամենադոմինանտ ակումբն է Լա Լիգայում։ Նրանք ամենաշատն են հարվածներ կատարում, ունեն այնպիսի կիսապաշտպաններ, ովքեր կարողանում են ողջ խաղի ընթացքում վերահսկել գնդակի տեղաշարժը, կատարել երկար փոխանցումներ։ 

Ես միշտ դրական են տրամադրվում, քանի որ հավատում եմ այն ֆուտբոլիստներին, որոնց մարզում եմ։ Մենք արդեն ցույց ենք տվել, որ կոմպակտ ում թիմային խաղ խաղալով, կարող ենք հասնել լավ արդյունքների ցանկացած մրցակցի դեմ խաղում։

«Ռեալի» դեմ խաղում մենք իրավունք չունենք սխալվելու, քանի որ նրանք չեն ներելու։ Մենք ամեն ինչ կանենք, որ խաղադաշտում լինի լավագույն «Ալավեսը»։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված