Էդեն Ազարը չի ծրագրում հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
The Athletic-ի փոխանցմամբ, բելգիացին մտադիր է մնալ «Արքայական» ակումբում մինչը իր պայմանագրի ժամկետի ավարտը։
Փետրվարին Ազարը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ և հայտնել նրանց մնալու իր ցանկության մասին։ Նա բանակցություններ չի վարում այլ ակումբների հետ։
Նշվում է, որ Էդենի համար առաջնային է իր ընտանիքը, իսկ նրա հարազատները լավ են զգում իրենց Մադրիդում։ Նրա որդին վերջերս ընդունվել է «Ռեալի» ակադեմիա։
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում միասին վերցրած մասնակցել է 7 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 296 րոպե։ Այդ ընթացքում բելգիացին հասցրել է դառնալ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am