Հոդվածներ

Տեբասը հերթական անգամ քննադատել է «Ռեալին»
04.11.2026
38 0

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ «Ռեալին» ձեռնտու չեն լիգայի հաջողությունները:

«Ռեալի» նպատակն այն է, որ Լա Լիգայի մոտ ոչինչ չստացվի, քանի որ նրանք դեռևս ցանկանում են ստեղծել Սուպերլիգա: Խնդիրն այն է, որ մեր լիգան չափազանց լավ է աշխատում...

Նրանց հաղորդակցության կոմունիկացիոն ռազմավարությունը վնասում է մեզ, և այն փաստը, որ նրանք ձգձգում են Նեգրեյրայի գործը, դրա վառ օրինակն է: Մենք միացել ենք գործին որպես հայցվոր, սակայն պնդել, թե այն մինչ օրս ազդում է ընթացիկ մրցավարական որոշումների վրա, պարզապես սխալ է». ասել է Տեբասը:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված