Էդեն Ազարի տրանսֆերը բավական շահավետ և իդեալական էր թվում, սակայն ամեն բան այլ ընթացք ունեցավ։
Ներկա պահին բելգիացու տրանսֆերային արժեքը կազմում է 18 մլն եվրո, ինչը ավելի քան 130 մլն եվրոյով քիչ է այն տրանսֆերային արժեքից, որը Ազարը ուներ «Ռեալ» տեղափոխությունից առաջ։
Ազարը «Ռեալ» տեղափոխվեց 100 մլն եվրոյի դիմաց։ Այդ գումարը բոնուսներից հետո կարող է հասնել մոտ 146 մլն եվրոյի։
Երեք հիմնական պատճառներ, թե ինչու է Ազարի տրանսֆերային արժեքը նման անկում գրանցել։
1. Վնասվածնքերը։
Ազարը «Ռեալ» տեղափոխությունից ի վեր բավական շատ է վնասվածքներ ստացել։ Բավարար է միայն նշել, որ նա «Ռեալի» կազմում անցկացրած երեք մրցաշրջանների ընթացքում վնասվածքների պատճառով բաց է թողել 60 հանդիպում։ Այդ ամենը դեռևս թույլ չի տվել բելգիացուն ցույց տալ իր լավագույն որակները։
2. Տարիքը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները որոշելիս հաշվի է առնում նաև նրանց տարիքը։ Ազարն արդեն 31 տարեկան և ակնհայտ է, որ նրա լավագույն տարիներն արդեն իսկ անցյալում են։
3. Վատ մարզավիճակը։
Ազարը այդպես էլ չկարողացավ արդյունք ցույց տալ «Ռեալում»։ Անցկացրած 59 խաղերում նա դարձել է ընդամենը 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի համար, ում տրանսֆերը արժեցել է մոտ 100 մլն եվրո, սա բավական ցածր ցուցանիշ է։ Նրա վատ մարզավիճակը տրանսֆերային արժեքի անկման հիմնական պատճառն է։
Los Merengues, Realmadrid.am