Լուկա Յովիչը հունվարին կարող է հեռանալ «Արքայական» ակումբից, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում Կարլո Անչելոտիի կողմից։
Հայտնի գործակալ Ֆալի Ռամադանին ներկա պահին աշխատանքներ է տանում 23-ամյա հարձակվող տրանսֆերի համար։
Լրագրող Նիկոլո Սկիրայի փոխանցմամբ, Յովիչի վարձակալությամբ հետաքրքրված է «Ինտերը»։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկան «Ռեալի» կազմում մասնակցել է 5 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am