• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կազեմիրոն՝ «Բարսելոնայի» դեմ խաղի մասին. «Մենք արդեն մտածում ենք եզրափակչի մասին»

Հոդվածներ

Կազեմիրոն՝ «Բարսելոնայի» դեմ խաղի մասին. «Մենք արդեն մտածում ենք եզրափակչի մասին»
14.01.2022
2761 0

Կարլոս Կազեմիրոն «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։

«Հենց սկզբից գիտեինք, որ հեշտ չի լինելու, քանի որ դա Կլասիկոն էր։ Երկու թիմերում էլ հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Սա այն հանդիպումներից է, որին ցանկանում են մասնակցել բոլորը։ 

Մենք լավ սկսեցինք ու կարողանում էինք կարդալ խաղը։ Առաջին կեսի վերջում, սակայն, գոլ բաց թողեցինք ու ընդմիջման գնացինք 1-1 հաշվի պայմաններում։  Երկրորդ կեսում մենք ավելի շատ գնդակ տվեցինք «Բարսելոնային» ու սկսեցինք խաղալ հակագրոհներով։ Բոլորին է դուր գալիս, երբ գնդակը իրենց թիմի մոտ է, սակայն լինում են հանդիպումներ, երբ դու պետք է համբերատարորեն պաշտպանվես ու լավ հակագրոհես։ Մենք լավ աշխատանք կատարեցինք ու այժմ մտածում ենք եզրափակչի մասին։ Եթե ցանկանում ես տիտղոսներ նվաճել, ապա պետք է լավ կազմ ունենաս։ Մենք դա ունենք». նշել է Կազեմիրոն։

Los Merengues, Realmadrid.am