«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մեկնաբանել է «Վիլյառեալի» դեմ խաղի վիճահարույց դրվագը:
Հիշեցնենք, որ հանդիպման 34-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Նաչոն ընկավ տուգանային հրապարակի մատույցներում Ռաուլ Ալբիոլի հետ բախման արդյունքում, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի սուլիչը լռեց:
«Միշտ ձգտում ենք հաղթանակի, սակայն այսօր մեր ճանապարհին կագնած էր շատ լավ թիմ: «Վիլյառեալը» առաջնության ուժեղագույն թիմերից մեկն է, որը միշտ գերադասում է տիրել գնդակին:
Նաչոյի դրվագում հպումն ակնհայտ էր: Կարծում եմ՝ պետք է նշանակվեր 11-մետրանոց: »
Երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայում ցանկանում ենք 3 միավոր վաստակել: Հարկավոր է խմբում գրավել առաջին տեղը»,- արգենտինացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
Fanat, Realmadrid.am