France Football-ի վարկածով Կարիմ Բենզեման ճանաչվել է Ֆրանսիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ։
«Ռեալի» հարձակվողը այս տիտղոսին արժանացել է իր հետևում թողնելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Կիլիան Մբապեն և Նգոլո Կանտեն։
Նախորդ տարվա ընթացքում Բենզեման հավաքականի և «Ռեալի» կազմում խփել է 47 գնդակ։ Դրանցից 38-ը Կարիմը խփել է «Արքայական» ակումբի կազմում։
«Ես դարձա այն 9 համարը, որը միշտ ցանկանում էի». նշել է Բենզեման։
Ընթացիկ մրցաշրջանում Կարիմը` անցկացրած 26 խաղերում դարձել է 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am