Հոդվածներ

Անչելոտի. «Ես շատ համբերատար կլինեմ Վինիսիուսի նկատմամբ»
30.09.2026
20 0

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ընկերական խաղում Ավստրալիայի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակի մասին (4:2)։

«Լավ խաղ էր։ Մենք դժվարություններ ունեցանք, բայց նաև խաղային բարձր որակ ցուցադրեցինք։

Ճիշտ է, խաղի ընթացքում բարդություններ եղան։ Լավ սկսեցինք, բայց հետո մի փոքր նվազեցրինք տեմպը։ Սակայն երկրորդ խաղակեսում, կարծում եմ, թիմը լավ արձագանքեց՝ հիանալի կոմբինացիայից հետո խփելով ֆանտաստիկ երրորդ գոլը։ Մենք ուրախ ենք»։

Վինիսիուսի մասին

«Չգիտեմ՝ ինչ ասել Վինիի մասին, ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Ինձ համար նա հավաքականի առանցքային խաղացողն է։ Նա առանցքային է եղել իմ մարզչական կարիերայի նախորդ փուլերում և առանցքային է ապագայի համար։

Հիմա նա իր լավագույն մարզավիճակում չէ, բայց սա միայն մրցաշրջանի մեկնարկն է։ Վինին միշտ օգուտ է բերում, հատկապես երբ իր գագաթնակետին է, ինչպես այսօր էր երրորդ գոլի դրվագում, երբ մենք առաջ անցանք հաշվի մեջ։ Նրա հարցում ես շատ, չափազանց համբերատար կլինեմ, որովհետև նա արժանի է դրան»,- ասել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված