Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն հետևում են ՄԼՍ-ի «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբի 17-ամյա կիսապաշտպան Կավան Սալիվանին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ամերիկացի ֆուտբոլիստը պայմանավորվածություն ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ 18 տարին լրանալուց հետո Անգլիայի առաջնություն տեղափոխվելու վերաբերյալ։ Սակայն ֆինանսական կանոնների ենթադրյալ խախտումների պատճառով «Քաղաքաբնակների» նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառումը կարող է ամբողջությամբ փոխել ՄԼՍ-ի ծագող աստղի ապագան։
Սալիվանի գործող պայմանագիրը ՄԼՍ-ի «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի վերջը։ Ըստ Transfermarkt պորտալում ներկայացված տվյալների՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն