Ալվարո Արբելոայի օրոք «Ռեալը» շատ ավելի հազվադեպ է հաղթում, քան մյուսների։
Ուրբաթ օրը՝ Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Սերուցքայինները» 1։1 հաշվով ոչ ոքի խաղացին «Բետիսի» հետ։
Marca-ի տեղեկություններով, Արբեոլայի օրոք «Ռեալի» հաղթանակների տոկոսը կազմում է 60,9%։ Բերնդ Շուստերի հեռացումից հետո սա վատագույն ցուցանիշն է այն մարզիչների մեջ, որոնք 20 խաղից ավելի են անցկացրել «Արքայական» ակումբի ղեկին։ 2008 թվականին Շուսետրի գլխավորությամբ թիմը հաղթել էր խաղերի 59%-ը։
Հիշեցնենք, որ Արբելոան գլխավորում է «Ռեալը» հունվարի 12-ից սկսած և թիմի ղեկին անցկացրել է 23 հանդիպում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն