Երեկ «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել էր, որ Տիբո Կուրտուան, Կամավինգան, Վալվերդեն ու Վինիսիուս Ժունիորը վարակվել են կորոնավիրուսով:
Ակնհայտ է, որ բելգիացին բաց է թողնելու հունվարի 2-ին կայանալիք՝ «Խետաֆեի» դեմ խաղը:
Ամենայն հավանականությամբ, «սերուցքայինների» դարպասում տեղ կզբաղեցնի Անդրեյ Լունինը: Վերջին անգամ ուկրաինացին «Ռեալի» դարպասը պաշտպանել է այս տարվա հունվարի 20-ին. Զիդանի սաները, Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում մրցելով «Ալկոյանոյի» հետ, պարտություն են կրել 1:2 հաշվով:
Fanat, Realmadrid.am