Երեկ լրագրող Ռուդի Գալետին հայտնել էր, որ «Բետիսը» պատրաստվում է գնել «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին: Գործարքի արժեքը գնահատվում էր 15 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները:
Սակայն ABC Sevilla-ն գրում է, որ մրցաշրջանի մյուս հատվածը նույնպես իսպանացին կմնա Մադրիդում: Նշվում է, որ անդալուզյան թիմում չեն ցանկանում փոփոխություններ մտցնել մինչև ամառ, քանի որ թիմը լավ թափ է հավաքել և ցանկացած տրանսֆեր կարող է բացասական ազդեցություն թողնել:
Հիշեցնենք, որ Մանուել Պելեգրինիի թիմը զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Ամենայն հավանականությամբ, գործարքը կկայանա ամռանը:
Fanat, Realmadrid.am