Կիրակի օրը «Ռեալը» տոնեց Լա Լիգայում իր 36-րդ չեմպիոնությունը։ Նախքան Սիբելեսի արձանի մոտ հասնելը «Ռեալի» անձնակազմը մի քանի կանգառ է ունեցել։
Կանգառներից մեկը եղել է քաղաքապետարանը, որտեղ հանդիպել են նաև քաղաքապետին՝ Խոսե Ալմեյդային։ Վերջինս երկրպագում է «Ատլետիկոյին»։
Լուկաս Վասկեսը նույնիսկ կատակել է նրա հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք վերջինս չի սկսել երկրպագել «Ռեալին»։ .
Այնուհետև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Ալմեյդային։ Թեկուզ և ոչ մեծ ցանկությամբ, բայց քաղաքապետն ընդունել է նվերը։
Պերեսը խնդրել է փորձել մարզաշապիկը, սակայն Ալմեյդան հարգալից կերպով մերժել է։
Los Merengues, Realmadrid.am