Հոդվածներ

«Ռեալի» ավագները գալիք մրցաշրջանում՝ ըստ հերթականության
22.06.2024
1959 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչո Ֆեռնանդեսը մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխությանը: Ըստ մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, իսպանացին արդեն բուժզննում է անցել՝ «Ալ-Կադսիային» միանալու համար: Ակնկալվում է, որ տրանսֆերը կհաստատվի հունիսի 23-ին: Նաչոն նոր թիմում կվաստակի տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:

Հետաքրքիր է, որ չորրորդ տարին անընդմեջ «Ռեալից» կհեռանա թիմի հիմնական ավագը: Մինչև այս հեռացել էին համապատասխանաբար Սերխիո Ռամոսը, Մարսելոն ու Կարիմ Բենզեման:

Իսպանական հեղինակավոր աղբյուրները հայտնում են, որ «Ռեալի» հիմնական ավագը կլինի Լուկա Մոդրիչը: Ավագի թևկապը հաջորդաբար կանցնի Դանի Կարվախալին, Լուկաս Վասկեսին ու Ֆեդե Վալվերդեին:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված