COPE-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 2022 թվականից առաջարկներ լսել Ազարի տրանսֆերի համար։
Ազարը դեմ է հունվարին «Արքայական» ակումբից հեռանալուն, սակայն արդեն ամռանը նա կմտածի իր կարիերայի շարունակության մասին։
Բելգիացին «Ռեալում» տարեկան 13 մլն եվրո աշխատավարձ է ստանում, ինչը կարող է մեծ խոչընդոտ լինել նրա տրանսֆերային իրավունքները ձեռք բերել ցանկացող ակումբների համար։
30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Նյուքասլը» և «Վեստ Հեմը»։
Ազարը գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչ 2024 թվականը։
Los Merengues, Realmadrid.am