Cadena SER-ի փոխանցմամբ, Ջուդ Բելինգեմը կարող է շարքից դուրս մնալ ավելի քան երեք ամսով։
«Ռեալի» կիսապաշտպանը ուսի հատվածում վիրահատության կարիք ունի, որը նա պատրաստվում է իրականացնել ԵՎՐՈ-ի ավարտից հետո։ Այդ պատճառով անգլիացին հասանելի չի լինի հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Բելինգեմը վիրահատության կարիք ուներ դեռ նոյեմբերից, բայց վերջին շրջանում ցավերը ուժեղացել են։ Եթե դեղամիջոցային բուժումը բավարար օգուտ չտա, ապա նա ստիպված է լինելու վիրահատության ենթարկվել։
Los Merengues, Realmadrid.am