• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոսը «Ռեալում» անցկացրած խաղերի քանակով բարձրացավ 4-րդ հորիզոնական

Հոդվածներ

Ռամոսը «Ռեալում» անցկացրած խաղերի քանակով բարձրացավ 4-րդ հորիզոնական
31.10.2020
3067 0

«Ուեսկայի» դեմ հանդիպումը հոբելյանական էր Սերխիո Ռամոսի համար։ Այժմ նա ակումբի պատմության մեջ 4-րդն է անցկացրած խաղերի քանակով։  Ավագը 461-րդ անգամ դուրս եկավ խաղադաշտ և կրկնեց Սանտիլյանայի ցուցանիշը։ Առջևում այս ցուցանիշով երեք ֆուտբոլիստներ են՝ Ռաուլը(550), Սանչիզը  (523) և Կասիլիասը (510)։ 

Այդ խաղերից 310-ում Ռամոսը հաղքանակած է լքել խաղադաշտը, 73 դեպքերում թիմը ոչ ոքի է խաղացել և մնացած  78-ում՝ պարտվել։ Այս խաղերին ավելացնենք «Սևիլիայի» կազմում անցկացրած 39 հանդիպումները և կստացվի, որ Ռամոսի համար «Ուեսկայի» դեմ հանդիպումը 500-րդն էր Լա Լիգայում։ Այս տարիների ընթացքում նա դարձել է 72 գոլի հեղինակ, իսկ նրա ամենաարդյունավետ մրցաշրջանը եղել է նախորդը, որի ընթացքում իսպանացի պաշտպանը դարձել է 11 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am