Հոդվածներ

Ռոդրիգո. «Մենք լավ մինչմրցաշրջան ենք անցկացնում»
20.07.2022
1713 0

Ռոդրիգո Գոեսը խոսել է մինչմրցաշրջանային հատվածի մասին և կիսել իր կարծիքը։ 

«Մենք այս 9 օրերի ընթացքում բավական բարդ աշխատանք ենք կատարել, և անկեղծ ասած, դա արել ենք շատ լավ։ Ամեն օր մենք ավելի լավն ենք դառնում՝ աճելով թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեբանորեն։ Շատ լավ մինչմրցաշրջան ենք անցկացնում։ 

Այս մարզումները ամենակարևորն են, քանի որ հենց սրանց միջոցով ենք հասկանալու, թե որքանով ենք պատրաստ առաջիկա մրցաշրջանին։ Մրցաշրջանի ընթացքում մենք շատ հանդիպումներ ենք անցկացնում և անչափ կարևոր էր այս փուլում ֆիզիակապես լավ պատրաստվել։ 

Նախորդ մրցաշրջանը շատ լավ դասավորվեց մեզ համար և ես անչափ երջանիկ եմ։ Ես մասնակցել եմ շատ հանդիպումների, խփել գոլեր և կատարել փոխանցումներ։ Հուսով եմ առնվազն նույնը կկարողանամ անել նաև գալիք մրցաշրջանում». նշել է Ռոդրիգոն։

Los Merengues, Realmadrid.am